Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Գենդերային գաղափարախոսությունը հասել է դպրոց, մանկապարտեզ

Գենդերային գաղափարախոսությունը հասել է դպրոց, մանկապարտեզ
12.11.2014 | 17:35

Այսօր «Համահայկական ծնողական կոմիտե» ՀԿ-ի նախաձեռությամբ հրավիրվել էր կլոր սեղան: Կոմիտեի նախագահ ԱՐՄԱՆ ԲՈՇՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ ստեղծվում է համահայկական կոալիցիա, որի նպատակն է օրենսդրական դաշտում կատարել փոփոխություններ և պաշտպանել մեր արժեհամակարգը: «Այսինքն` ընդունել օրենք, որն արգելում է այլասերման քարոզչությունը Հայաստանում, սահմանափակել արտերկրյա գործակալների գործունեությունը Հայաստանում, ընդունել տեղեկատվական անվտանգության օրենք, որն ուղղված է երեխաների պաշտպանությանը»:

Արման Բոշյանը նշեց նաև, որ պարտավոր են ակտիվ գործել, որովհետև հակառակ կողմը ակտիվացել է, անգամ հասել են մանկապարտեզներ, դպրոցներ, իսկ համալսարանը դարձել է գենդերային գաղափարախոսության որջ:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Հ.Գ - Մանրամասներն` առաջիկայում:

Դիտվել է՝ 1634

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ